Քաղցր սերակարագի պատրաստումը

Քաղցր սերակարագի պատրաստումը

Որոշում են նախապատրաստված սերի ջերմաստիճանը, որը ձմռանը և աշնանը պետք է լինի 10-14C , գարնանն ու ամռանը 7-10C: Սերը երկտակ մառլյայով քամում են և լցնում կարագապատրաստիչի մեջ` նրա տարողության 40 տոկոսի չափով, կափարիչը փակում են և մի քանի անգամ պտտացնում:

Առաջին 5 րոպեում կարագապատրաստիչը 2-3 անգամ հարկավոր է կանգնեցնել արտադրվող գազերը բաց թողնելու համար։ Հետո պտտույտների թիվը հասցնում 35-45-ի մեկ րոպեում և հարում մինչև կարագի պատրաստ լինելը։ Հարելու ընթացքին հետևում են դիտման փոքրիկ պատուհանի միջոցով, որը վերջում սերից մաքրվում է ու դառնում թափանցիկ։
Յուղի հատիկները պետք է լինեն 3-5 մմ մեծության։ Հարելը տևում է 40-45 րոպե։
Հարելուց հետո թանը կարագապատրաստիչից անջատում են, վերցնում միջին նմուշ յուղի տոկոսը որոշելու համար և չափում մնացածի ծավալը։ Չափում են հատիկների ջերմաստիճանը, որը 2 աստիճանով կարող է բարձր լինել սերի սկզբնական ջերմաստիճանից, որից հետո կարագը երկու անգամ լվանում են ջրով։ Ջուրը լցնում են կարագապատրաստիչի մեջ սերի 30-40%-ի չափով։
Առաջին լվացման ջրի ջերմությունը պետք է հավասար լինի հատիկի ջերմությանը, իսկ երկրորդինը 2 աստիճանով ցածր։
Եթե կարագի կոնսիստենցիան կոպիտ է, կարելի է ջրի ջերմությունը 2–3C–ով բարձրացնել, իսկ փափուկ կոնսիստենցիայի դեպքում 2–3C իջեցնել։
Թանի յուղայնությունը պետք է լինի 0,3%-ից ոչ ավելի։

Կարագագործություն>>

Քաղցր սերակարագի պատրաստումը>>

Թթու սերակարագի պատրաստումը>>

Կարագի աղումը>>

Կարագում մարգարինի խառնուրդի որոշումը>>

հետ դեպի ագրովերամշակում բաժին>>

հետ դեպի բուսաբուծություն բաժին>>