Շիրակի մարզ, Աղին համայնք

Աղինը գտնվում է  Արագած լեռան հյուսիս - արևմտյան լանջերին: Սահմանակից է երեք գյուղերի և Թուրքիայի պետական սահմանին:

Գյուղի հարևանությամբ է անցնում Գյումրի - Արմավիր ավտոմայրուղին և Գյումրի - Երևան երկաթ գիծը, ունի երկաթուղային կայարան:

Գյուղը հիմնադրվել է 1872 թվականին, Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով, այն 1990 թվականից  տեղափոխվել է նոր կառուցված ավան

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1520 մ. բարձրության վրա:

Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ: Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը խստաշունչ է, գարունը սովորաբար ուշ է գալիս, իսկ ամառր շոգ է և չոր, հաճախակի քամիներով: Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, հաճախակի են լինում երկրաշարժեր:

Աղին գյուղը մարզկենտրոնից գտնվում է 30կմ. հեռավորության վրա: Գյուղի բնակչության հիմնական մասը տեղի բնակիչներ են, իսկ մի մասը ներգաղթել են արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից: