Շիրակի մարզ, գյուղ Լեռնակերտ

Լեռնակերտ համայնքը հիմնադրվել է 1820-1825թթին` Մուշից եկած գաղթականներով: Նախկինում անվանվել է /Շիրվանջուղ/: Սոցիալիստական հեղափոխությունից հետո վերանվանվել է Լեռնակերտ:

Գյուղում կա 5-րդ դարի բազելիկ եկեղեցի, որը 2005թ-ի վերանորոգումից հետո վերանվաննվեց  Սուրբ Հովհաննես:

Գյուղը գտնվում է Արագած լեռան լանջերին, ծովի մակերևույթից բարձր է 2017 մ: Գյուղը գտնվում է նախկին Արթիկի շրջանի վարչատարածքում, Արթիկ քաղաքից 10 կմ հարավ: Հեռավորությունը մարզկենտրոնից 35 կմ է

Գյուղի բնակլիմայական պայմանները խիստ են: Գարունը համարյա չի զգացվում, ամառը զով է, աշունը համեմատաբար լավ է , ձմեռը խիստ է և ցրտաշունչ:

Հարցազրույց Աշխատանքային տրամադրությամբ