Ինչ է կոոպերատիվը

 Կոոպերատիվի սահմանումը
Ամենապարզ սահմանմամբ` կոոպերատիվը ապրանքներ և ծառայություններ արտադրելու և մատակարարելու նպատակով կամավոր սկզբունքով ստեղծված տնտեսական միավոր է, որի անդամներն իրականացնում են կառավարումը և համատեղ բաժանում առաջացած ռիսկերն ու շահույթը:
Կոոպերատիվ շարժումր հզոր ուժ է և միջազգային մակարդակով ներկայացված է հանձինս Կոոպերատիվների միջազգային այլանսի(ԿՄԱ): Վերջինս ավերի քան 100 երկրների 230 անդամ կոոպերատիվներին միավորող, կոոպերատիվների սկզբունքների պսւհպանմանը և կոոպերատիվ շարժման հեղինակության բարձրացմանը հետամուտ կառույց է:
Համաձայն ԿՍԱ-ի ձևակերպման, ՙԿոոպերատիվը այն մարդկանց ինքնավար ընկերակցություն է, որոնք կամավոր կերպով միավորվում են համատեղ սեփականություն հանդիսացող և ժողովրդավարական ձևով վերահսկվող ձեռնարկության միջոցով իրենց ընդհանուր տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքներն ու ձգտումները բավարարելու համար՚:
Մեկ այլ լայնորեն օգտագործվող սահմանում 1987թ. տվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտը: Ըստ այդմ, ՙԿոոպերատիվը օգտագործողի սեփականությունը հանդիսացող, օգտագործողի կողմից վերահսկվող բիզնես է, որը օգուտները բաշխում է օգտագործման հիման վրա՚: Այս սահմանումն ընդգծում է կոոպերատիվների երեք հիմնական հենասյուները` օգտագործողի սեփականությունը, օգտագործողի կողմից վերահսկողությունը և օգուտների համամասնական բաշխումը: Տվյսղ դեպքում, որպես ՙկոոպերատիվն օգտագործող՚ նկատի է առնվում կոոպերատիվի անդամը, ով կոոպերատիվ կառույցն օգտագործում է իր նպատակների կենսագործմանը: ՙՕգտագործողի սեփականության՚սկզբունքը ենթադրում է, որ կոոպերատիվի անդամները մասնակցում են կոոպերատիվի միջոցների ստեղծմանը և այդ կազմակերպության սեփականատերերն են: ՙՕգտագործողի կողմից վերահսկողությունը՚ ենթադրում է, որ կոոպերատիվի անդամները մասնակցում են կառավարմանը ուղղակիորեն, այսինքն` անձամբ կամ անուղղակիորեն` իրենց ներկայացուցիչների միջոցով:
Ըստ ՀՀ քաղ. օրենսգրքի` ՙԿոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը՚:
Ըստ Սպառողական կոոպերացիայի մասին ՀՀ օրենքի` ՙՍպառողական կոոպերացիան փայատերերի կամավոր միավորում է`  իր անդամների կարիքները ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով՚:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, կոոպերատիվները հիմնված են փոխադարձ օգնության, ինքնապատասխանատվության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, համերաշխության և համախմբվածության արժեքների վրա:         

Կոոպերատիվներն` ըստ գործունեության հիմնական ձևերի

Կախված գործունեության բնույթից՝ կոոպերատիվները կարելի է դասակարգել 5 ձևի՝ արտադրական, մարկետինգային, մատակարարման, ծառայությունների և վերամշակող։
Արտադրական կոոպերատիվներ - Արտադրական կոոպերատիվների օրինակներ էին կոլեկտիվ տնտեսությունները կամ կոլեկտիվ ֆերմաները, որոնք որոշ չափով դեռ գործում են նախկին Խորհրդային Միության մի քանի երկրներում (Բելառուս, Մոլդովա, Տաջիկստան և այլն)։ Ներկայումս այդ կոլեկտիվ տնտեսաթյունները աշխատում են կամավոր միավորման սկզբունքի հիման վրա։ Գյուղական կամ համայնքային կոոպերատիվի յուրօրինակ տեսակ են Իսրայելում մեծ թիվ կազմող կիբուցները։ Կիբուցում անդամներին են պատկանում հողը, տեխնիկան և արտադրական ու սոցիալական ենթակաոուցվածքները, ուստի կառավարչական բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ սկզբունքով։
Մարկետինգային կոոպերատիվներ - Մարկետինգային կոոպերատիվները ֆերմերների ուղղահայաց ինտեգրման օրինակ են։ Դրանց հիմնական նպատակը անդամների արտադրած գյուղմթերքների իրացումն է։ Այս կոոպերատիվներր հավաքում են անդամների արտադրանքը՝ վաճառքի, տեսակավորման, փաթեթավորման և այլ գործառույթներ կատարելու նպատակով։ Կաթի իրացման կոոպերատիվները, կոոպերատիվ ալրաղացները մարկետինգային կոոպերատիվների օրինակներ են։
Որոշ ընկերակցություններ (ասոցիացիաներ) գործում են միայն որպես վաճառքի գործակալություններ։ Կան նաև ընկերակցություններ, որոնք զբաղվում են միայն բանակցություններով և ոչ թե ապրանքի վաճառքով, իսկ որոշ ընկերակցություններ էլ ֆերմերներից ապրանք են գնում՝ հետագայում վերավաճառելու նպատակով։ Մարկետինգային կոոպերատիվները հաճախ կենտրոնանում են միայն մեկ, երբեմն էլ՝ մի քանի ապրանքների վրա։
Մատակարարման կոոպերատիվներ - Մատակարարման կոոպերատիվները ֆերմերներին ներդրանքներ են վաճառում։ Որոշ դեպքերում այս կոոպերատիվները զբաղվում են միայն մանրածախ և մեծածախ վաճառքով։ Այս կոոպերատիվների հիմնական նպատակը ֆերմերների կողմից գնումներ կատարելու գործընթացում խնայողությունների ապահովումն է։ Ֆերմերների խնայողությունները գոյանում են ցածր գների, բարձրորակ ներդրանքների ու ավելի լավ հարմարեցված սարքավորումների օգտագործման միջոցով։ Այս կոոպերատիվների վաճառքի ամենամեծ մասը կազմում են տարբեր գյուղատնտեսական ներդրանքները, թեպետ տնային
տնտեսությանը վերաբերող ապրանքներ նույնպես մատակարարվում են։ Մատակարարման կոոպերատիվների յուրահատուկ տեսակ կարելի է համարել սպառողական կոոպերատիվները։ Շատ երկրներում այս կոոպերատիվները հիմնականում հայտնի են որպես սննդամթերքի կոոպերատիվներ կամ բնական, էկոլոգիապես մաքուր սննդի խանութներ։ Ներկայումս սննդամթերքի կամ սպառողական կոոպերատիվները ընկալվում են որպես էկոլոգիապես մաքուր կամ օրգանական սննդամթերքի խանութներ։
 
Ծառայություններ մատուցող կոոպերատիվներ - Ծառայություններ մատուցող կոոպերատիվները առաջ են եկել 1930-1940–ական թթ. իրենց անդամներին այլընտրանք չունեցող բարելավված կամ բարձր որակի ծառայություններ մատացելու նպատակով։ Այսօր կոոպերատիվները կարող են մատուցել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ վարկերի տրամադրամը, ապահովագորւթյունը ոռոգումը, կեղտաջրերի հեռացումը և այլն։ Անդամները լինում են ինչպես գյուղական, այնպես էլ` քաղաքային վայրերից։
Շատ ֆերմերներ վարկային միջոցներ են ստանում այսպիսի վարկային կոոպերատիվներից։ ԱՍՆ-ում ավելի քան 45 մլն գյուղաբնակ
հաճախորդներ օգտվում են կոոպերատիվների էլեկտրոնային և հեռախոսային ծառայություններից։ Վերջին տարիներին շատ մարկետինգային և մատակարարման կոոպերատիվներ իրենց ծառայությունների ցանկին ավելացնում են նաև հաճախորդների սպասարկումը` շուկայահանման գծով խորհրդատվություն և աջակցություն, ֆերմերային  տնտեսության կառավարման խորհրդատվություն և այլ ծառայություններ, որոնք ֆերմերների համար արժեքավոր են /օր.արհեստական սերմնավորում, կաթի անալիզ, անասունների տեղափոխում հացահատիկի զտում, ախտահանում և այլն)։
Վերամշակող կոոպերատիվներ - Այս կոոպերատիվները վերամշակում կամ փաթեթավորում են գյուղատնտեսական մթերքները ՚ Վերամշակող կոոպերատիվների օրինակներ են կարագի և պանրի արտադրությամբ մրգերի փաթեթավորմամբ և բանջարեղենի պահածոյացմամբ զբաղվող ընկերակցությունները։ Սա ուղղահայաց ինտեգրման ևս մեկ տեսակ է, որի ժամանակ ֆերմերներր հավելյալ արժեք են ավելացնում իրենց ապրանքներին և ստանում սպառողների գումարի մեծ մասը։ Վերջին տարիներին զարգանում է կոոպերատիվների նոր ալիք՝ նոր սերնդի կոոպերատիվներ, որոնք խորապես մասնագիտանում են մատակարարման շղթայի տարբեր փուլերում և ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծում ֆերմերների համար։

ՙԳյուղատնտեսական կոոպերատիվներ՚
Վ. Ուռուտյան
Ս. Ավետիսյան

1. Ինչ է կոոպերատիվը,  Կոոպերատիվներն` ըստ գործունեության հիմնական ձևերի

2. Կոոպերատիվ շարժումը աշխարհում

3.Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը Կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառը

4.Սպառողական կոոպերատիվները կնպաստեն գյուղական եկամուտների ավելացմանը

հետ դեպի Գյուղատնտեսական Կոոպերատիվ>>