Կոոպերատիվ շարժումը աշխարհում

Գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը միավորում է գյուղատնտեսական մթերք արտադրողներին հողի մշակության և տեխնիկայի համատեղ օգտագործման միջոցով գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու նպատակով, և հիմնվում է արտադրության միջոցների և աշխատանքի  մասնակի կամ ամբողջական համատեղման վրա: Գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների առաջացմանը նախորդել են գյուղական արտադրողների այլ կոոպերատիվների (սպառողական, մատակարարման, վարկային) զարգացումը: Զարգացած երկրներում  19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին առաջացան առաջին կոոպերատիվները և դրանց թիվը զգալիորեն ավելացավ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո:
 Աշխարհում կոոպերատիվ սեկտորը շարունակում է զարգանալ և կարևոր դերակատարություն ունենալ շատ երկրների տնտեսություններում: Այսօր 120 տարբեր տիպի 700 000 կոոպերատիվներ միավորում են 800 մլն. չափահաս մարդկանց: Անցյալ դարում կոոպերատիվ շարժումը մեծ ազդեցություն է թողել հասարակության զարգացման վրա, առաջին հերթին բնակչության աղքատ մասի պաշտպանություն, նրանց համար պայմանների բարելավում և կոոպերատիվ ձեռնարկատիրության զարգացում, և երկրորդ կոոպերատիվների արտադրական և սոցիալական գործունեությունը որոշիչ ներդրում է ունեցել տարածաշրջանների  և երկրների սոցիալ տնտեսական զարգացման և հասարակության սոցիալական առաջընթացի համար:
Եվրոպական երկրների գյուղատնտեսության մեջ կարևոր դեր են խաղում գյուղատնտեսականկոոպերատիվները: Նրանց մրցակցային առավելությունը էկոլոգիապես մաքուր սննդամթերքի առաջարկն է: 20-րդ դարավերջին Եվրոպայում գործում էին 58 հազ. կոոպերատիվներ 13.5մլն. անդամներով և 265 մլրդ. ԱՄՆ դոլարի շրջանառությամբ:          
Եվրոպական երկրները իրար հետ համեմատելու համար դրանք պետք է բաժանել ըստ երեք ցուցանիշների` անդամների քանակ, կոոպերատիվների քանակ և ապրանաշրջանառություն: Կոոպերատիվներում միավորված անդամների քանակով առաջատարը Գերմանիան է, որին հետևում են Ավստրիան և Լեհաստանը: Ամենաշատ կոոպերատիվներ կան Ֆրանսիայում, այնուհետև Լեհաստանում և Իտալիայում: Ապրանքաշրջանառության ծավալով առաջին տեղում Ֆրանսիան է, երկրորդում` Գերմանիան, իսկ երրորդում` Բելգիան: Գյուղատնտեսական կոոպերատիվների ապրանքաշրջանառության 10 մլրդ. դոլարից ավել ծավալ ունեցող երկրներն են` Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Իտալիան, Դանիան և Իռլանդիան: 2 մլրդ. դոլարը գերազանցող ապրանքաշրջանառություն ունեն Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կոոպերատիվները:
ԱՄՆ-ի և Կանադայի կոոպերատիվ սեկտորը ներկայացնում են հիմնականում գյուղատնտեսական կոոպերատիվները: Նրանց են պատկանում կաթնամթերքի արտադրանքի համապատասխանաբար 33 և 60%-ը, հացահատիկի և արևածաղկի` 27 և 70%-ը, անասնապահական մթերքների`  31 և 23%-ը, մրգի և բանջարեղենի` 13 և14%-ը: Կանադայում վերամշակող սեկտորում գործունեություն ծավալող 10 գյուղատնտեսական կորպորացիաներից 8-ը կոոպերատիվներ են: Երկրի 830 կոոպերատիվներում միավորվել են 58.8 հազ. մարդ, և շրջանառությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը: ԱՄՆ-ում մեծ տարածում ունեն սպսռողական կոոպերատիվները, որոնցից ամենախոշորը գտնվում է Սիեթլ քաղաքում 43 մլրդ դրամ առևտրի ծավալով:
Վերը նշվածը հաշվի առնելով մեր երկրում կոոպերատիվների ստեղծումը և հողատարածքների խոշորացումը միակ ուղին է գյուղատնտեսության զարգացման գործում և այլընտրանք չունի:   
Ջ. Ասլանյան
 Շիրակի ԳԱՄԿ--ի տնօրեն

1. Ինչ է կոոպերատիվը,  Կոոպերատիվներն` ըստ գործունեության հիմնական ձևերի

2. Կոոպերատիվ շարժումը աշխարհում

3.Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը Կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառը

4.Սպառողական կոոպերատիվները կնպաստեն գյուղական եկամուտների ավելացմանը

հետ դեպի Գյուղատնտեսական Կոոպերատիվ>>

Ինչ է կոոպերատիվը

Կոոպերատիվների անդամների իրավունքները, պարտականությունները

Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը

Կոոպերատիվների կազմակերպման իրավական հիմքերը և համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ