Կարագագործություն

կարագ

Կարագի տեսակներն ու նրանց բնութագրումը

1.   Քաղցր սերակարագ

պատրաստված է պաստերացված սերից, յուղայնությունը 82,5%, խոնավությունը 16%, լինում է անալի և աղի (1,5%-ից, ոչ ավելի) ՅՉԿՄ֊ 1,5%
2.    Թթու սերակարագ

պատրաստված է պաստերացված սերից, յուղայնությունը 82,5% , խոնավությունը 16% լինում է անալի և աղի (1,5%-ից, ոչ ավելի) ՅՉԿՄ ֊1,5%
3.    Վոլոգոդյան

անալի կարագ, պատրաստված է բարձր ջերմաստիճանում պաստերացված քաղցր սերից: Յուղայնությունը 82,5%, խոնավությունը 16% Ունի յուրահատուկ հոտ և համ, նմանվող ընկույզի: ՅՉԿՄ֊ 1,5%

4.Սիրողական
անալի կարագ, պատրաստված պաստերացված քաղցր սերից, անընդհատ հոսքային կարագապատրաստիչներում: Յուղայնությունը 78%, խոնավությունը 20%:
ՅՉԿՄ - 2%

5.    Գյուղացիական

պատրասրված է քաղցր և թթու պաստերացված սերից, լինում է քաղցր և աղի:
Անալի կարագի յուղայնությունը 72,5% է, խոնավությունը 25%, աղի կարագի յուղայնությունը 71%, խոնավությունը 25%, աղի տոկոսը 1,5: ՅՉԿՄ-2,5%:

6.    Բուտերբրոդային

պատրաստում են քաղցր և թթու սերից: Յուղայնությունը 61,5%, խոնավությունը 35%: ՅՉԿՄ - 3,5%:

7.    Հալած յուղ  

  Յուղ ստացվում է տարբեր կարագների հալումից և ունի յուրահատուկ կոնսիստենցիյա. համ և հոտ: Պարունակում է 98% յուղ, ջուր -1%, ՅՉԿՄ - 1%

Կարագում մարգարինի խառնուրդի որոշումը

 Անհրաժեշտ են

1. 20 մլ-նոց  փորձանոթ

2. Սառցային քացախաթթու

 

Փորձանոթի մեջ լցնել 20 մլ սառցային քացախաթթու և վրան ավելացնել 1 գ հետազոտվող հալած կարագ: Անարատ կարագը այդ լուծույթում լավ է լուծվում և լուծույթը լինում է թափանցիկ ու պարզ մագարինի առկայության դեպքում խառնուրդը լինում է պղտոր:

Թանի յուղայնությունը և թթվությունը որոշում են այնպես, ինչպես կաթի մեջ:

Կարագագործություն>>

Քաղցր սերակարագի պատրաստումը>>

Թթու սերակարագի պատրաստումը>>

Կարագի աղումը>>

Թան>>

հետ դեպի ագրովերամշակում բաժին>>

հետ դեպի բուսաբուծություն բաժին>>