Կարագի աղումը

կարագ

Կարագագործության մեջ օգտագործվող աղը պետք է պարունակի 99,5% NaCl։ Ավելացվող աղի քանակը հաշվում են հետևյալ բանաձևով
          Աց X Կ X 1,03
ԱՔ =  ----------------- .
              100

որտեղ
Աք - կարագի ավելացվելիք աղի քանակն է, կգ,

Աց - աղի ցանկալի տոկոսը կարագում,

Կ - կարագի քանակը, կգ, 1,03 - աղի յուրացման ուղղիչ գործակիցը։ Օրինակ, ունենք 100 կգ կարագ, պետք է ավելացնել 1,5% աղ


         1,5   X   100 X   1,03
Աք = -------------------------   = 1,545 կգ
            100

Թան

Թանը հեղուկ է, որն ստացվում է սերից կարագ պատրաստելուց հետո: Թանի կազմը կարող է լինի տարբեր և կախված է սերի յուղայնությունից և թթվությունից , հարման եղանակից կարագի տեսակից:

Թթու և քաղցր սերկարագներից ստացված թանի կազմը ցուցադրված է հետևյալ աղյուսակում ըստ Ինիխովի

Թանը լավ կեր է կենդանիների համար հոթերի և խոճկորների : Թանից պատրաստում են որակյալ շոռ:  Թանը օգտակար խմիչք է, մանավանդ տարեց մարդկանց համար, որովհետև պարունակում է հակաքոլեստերինային սպիտակուցներ: Թանը նաև չորացնում են և այդ վիճակում երկար  պահում:

Թանից պատրաստում են մանկական դիետիկ կաթնամթերքներ և այլն:

Թանի կազմը

Բաղադրիչ մասեր

Քաղցր սերկարագից տոկոսներով

Թթու սերկարագից տոկոսներով

ջուր

90,50

90,50

յուղ

0.40

0,31

սպիտակուցներ

3,20

3,30

կաթնաշաքար

4,50

4,05

մոխիր

0,72

0,80

խտությունը

1,033

1,033

 

Կարագագործություն>>

Քաղցր սերակարագի պատրաստումը>>

Թթու սերակարագի պատրաստումը>>

Կարագի աղումը>>

Կարագում մարգարինի խառնուրդի որոշումը>>

հետ դեպի ագրովերամշակում բաժին>>

հետ դեպի բուսաբուծություն բաժին>>