Գյուղատնտեսական ապրանքների մարքեթինգ

Մարկետինգ

Գյուղատնտեսական ապրանքների մարքեթինգ

Գյուղատնտեսական մթերքների միջինացված մանրածախ գները

Ապրանքների փաթեթավորման գաղտնիքը. Ինչպե՞ս են արտադրողները “խաբում” սպառողներին

 

Գյուղատնտեսական ապրանքների մարքեթինգը մի ամբողջական գործունեություն է, որը կապված է գյուղատնտեսական արտադրության, սերմերի, բերքահավաքի, վերամշակման և ապրանքը վերջնական սպառողին հասցնելու հետ։ Այն պետք է ներառի սպառողների կարիքների, վարքի, գնումների և խթանման վերլուծությունը, ինչպես նաև մարքեթինգային գործողությունները՝ առաջին գնորդից մինչև վերջնական սպառողը։
Գյուղատնտեսական ապրանքների մարքեթինգն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք արդյունք են այս ոլորտի յուրահատկության։ Գյուղատնտեսության ոլորտում կիրառվող մարքեթինգի որոշ, առավել կարևոր առանձնահատկությունները բերվում են ստորև։
Առաջին առանձնահատկությունը տնտեսական արդյունքների կախվածությունն է բնակլիմայական պայմաններից։ Գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը փոխկապակցված է և բնորոշվում է արտադրության հիմնական միջոցով՝ հողով, դրա որակով ու շահագործման ինտենսիվությամբ։ Վնասատուների և հիվանդությունների դեմ օրգանական միջոցների գործածումն ու համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն են տալիս ստանալ էկոլոգիապես մաքուր և շուկայում մրցունակ արտադրանք։ Միևնույն ժամանակ, հողի ոչ ռացիոնալ մշակումն արտահայտվում է բույսերի բերքատվության և արտադրանքի որակի ու մրցունակության անկմամբ։ Հետևաբար, գյուղատնտեսությանը յուրահատուկ բնակլիմայական և տնտեսական գործընթացների ինտեգրման արդյունքում ստեղծվում են նոր պայմաններ արտադրության, հետևաբար նաև մարքեթինգային գործունեության կազմակերպման համար։
Երկրորդ առանձնահատկությունը, դա գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես պարենամթերքների, դերն ու նշանակությանն է։ Պարենամթերքի համար մարքեթինգային գործունեություն իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Բացի այդ, պարենային ապրանքները հիմնականում շուտ փչացող են։ Ուստի, կարևորվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՚ անվտաևգ փաթեթավորումը, տեղափոխման միջոցի ընտրությունը, մատակարարման օպերատիվությունը և այլն։ Այդ հարցերը մարքեթինգի բաշխման և իրացման գործառույթի էությունն են։
Գյուղատնտեսական մարքեթինգի երրորդ առանձնահատկությունը՝ դա աշխատանքային և արտադրության ժամանակաշրջանների չհամընկնելն է, ինչպես նաև, արտադրության և մթերքների ստացման խիստ սեզոնայնությունը: Օրինակ՝բուսաբուծության արտադրանքը ստանում են տարեկան մեկ-երկու անգամ, սակայն աշխատանքային ժամանակաշրջանը շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում։ Հետևաբար, մարքեթինգի մասնագետները, գնահատելով սպառողի պահանջարկի փոփոխականությունը և կաևխատեսելով այն բավարարելու դինամիկան ու շուկայի զարգացման միտումները, պետք է մշակեև մարքեթինգային համապատասխան ռազմավարություն։
Եվ վերջապես, չորրորդ առանձնահատկությունը, դա հողի, արտադրության միջոցների, իրացվող արտադրանքի սեփականության ձևերի բազմազանությունն Է: Այս բազմազանության արդյունքում է, որ առաջանում են պարենային մարքեթինգի տարբեր ստրատեգիաներ։ Ավելին, ոլորտում կազմակերպչակառուցվւսծքային ձևերի բազմազանությունը (գյուղացիական և կոլեկտիվ գյուղացիական տնտեսություններ, ընկերություններ, ընկերակցություններ, կոոպերատիվներ, գյուղացիական միություններ) իր հերթին թելադրում է մարքեթինգային տարբերակված մոտեցումներ։
Գյուղատնտեսական մարքեթինգը հիմնականում նշանակում է արտադրողից մինչև առաջին սպառողն իրականացված մարքեթինգային միջոցառումները։ Այն մի ամբողջական գործունեություն է, որը կապված է գյուղատնտեսական արտադրության, սերմերի, բերքահավաքի, վերամշակման և ապրանքը վերջնական սպառողին հասցնելու հետ՝ ներառյալ սպառողների կարիքների, վարքի, գնումների և խթանման վերլուծությունը։

հետևյալ սխեմայում ներկայացված է տեղական արտադրության պարենամթերքի բաշխման և իրացման համակարգը:

հեղ. Ս. Գևորգյան, Ա. Հովհաննիսյան, Տ. Մանուկյան, Բ. Հարությունյան