Ինչպիսին է կոոպերատիվի նվազագույն և առավելագույն անդամների թիվը

Կոոպերատիվին պետք է անդամակցեն առնվազն 3 հոգի: Ավելի քիչ քանակի դեպքում կոոպերատիվը չի գրանցվի, իսկ դրա անդամների քանակի 3-ից պակասի դեպքում այն պետք է լուծարվի: Կոոպերատիվի անդամների առավելագույն քանակը չի քննարկվում օրենքում: Առավելագույն թիվը չի սահմանափակվում: Ներկայիս դեպքում գործում են այնպիսի կոոպերատիվներ, որոնք իրենց կազմում ունեն մի քանի հարյուր, նույնիսկ մի քանի հազար անդամներ: Որպես հիմնական սկզբունք կոոպերատիվի թվաքանակը սահմանելիս հաշվի պետք է առնվի տնտեսական և կառավարման արդյունավետությունը:  

Ով կարող է լինել կոոպերատիվի անդամ, կարելի է արդյոք միևնույն ժամանակ լինել 2-ից ավելի կոոպերատիվների անդամ

Կոոպերատիվի անդամ կարող է լինել 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է կանոնադրությունը և  մասնակցություն է ունենում նրա աշխատանքային գործունեությանը: Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում կոոպերատիվի կոլեկտիվի անդամ կարող են լինել նաև այլ կոոպերատիվները, պետական և հասարակական կազմակերպությունները, գյուղատնտեսական ապրանք արտադրողները, սպառողները: Քաղաքացին միևնույն ժամանակ կարող է լինել արտադրական և սպառողական կոոպերատիվների անդամ: Անդամը, որը հիմնական աշխատանքի է անցել արտադրական կոոպերատիվում, իր աշխատանքից ազատ ժամերին կարող է մասնակցել այլ արտադրական կոոպերատիվի աշխատանքներին անդամության իրավունքով: Այն անձիք, որոնք աշխատում են պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական ձեռնարկություններում, կազմակերպություններում և հաստատություններում կարող են լինել միայն մեկ արտադրական կոոպերատիվի անդամ և մասնակցել դրա գործունեությանը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ: 

Քաղաքացին իրավունք ունի  հանդիսանալ մի քանի տարբեր տիպի սպառողական կոոպերատիվների անդամ, սակայն չի կարող միևնույն ժամանակ լինել նույն տիպի մեկից ավելի սպառողական կոոպերատիվի անդամ:

Ըստ աշխատանքային պայմանագրի կոոպերատիվին անդամակցելու և դրա աշխատանքներին մասնակցելու համար թույլտվության անհրաժեշտություն չկա, եթե նա վճարովի պաշտոններից որևէ մեկը չի զբաղեցնում:

Կոոպերատիվի անդամ ընտրվելու համար կարող են սահմանվել նաև այլ պահանջներ`

      Որակավորման մակարդակը, անձնական հատկանիշները,

      Պայմանագրերից և ծառայություններից օգտվելու պարտավորությունները,

      Տարածական հեռավորությունը,

     Փայավճարի գումարից ելնելով դիվիդենտներ չվճարելը:

 

Ինչպիսին են կոոպերատիվի անդամների իրավունքները

Կոոպերատիվի անդամները իրավունք ունեն.

     Մասնակցել կոոպերատիվի գործունեությանը և դրա գործերի կառավարմանը, ընտրել և ընտրվել կոոպերատիվի վերահսկման և կառավարման մարմիններում, առաջարկություններ կատարել կոոպերատիվի գործունեության բարելավման, ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց աշխատանքների թերությունների վերացման վերաբերյալ,

     Ստանալ եկամտի մասնաբաժին, իրենց նյութական և աշխատանքային ներդրմանը համապատասխան, որն ենթակա է բաշխման կոոպերատիվի անդամների միջև,

    Օգտվել կոոպերատիվի գույքից և անդամների համար նախատեսված արտոնություններից

      Ստանալ պաշտոնատար անձանցից տեղեկատվություն կոոպերատիվի գործունեության մասին բոլոր հարցի վերաբերյալ:

Արտադրական կոոպերատիվի անդամները բացի այդ իրավունք ունեն.

   Ստանալ աշխատանք կոոպերատիվում, հաշվի առնելով մասնագիտությունը, որակավորումը և գործունեության բնույթը, օգտվելու հանգստի համար նախատեսված օրերից, վճարվող արձակուրդներից, սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության  միջոցներից,

      Մասնակցել ղեկավար մարմինների նիստերին և ներկայացնել առաջարկություններ,

      Դուրս գալ կոոպերատիվի կազմից, առանձ մյուս անդամների համաձայնության,

      Լինել այլ կազմակերպության անդամ, եթե դա չի խոչնդոտում միավորմն գործունեությւանը:

 

Որոնք են կոոպերատիվի անդամների պարտականությունները.

 Կոոպերատիվի անդամների հիմնական պարտականություններ են`

          Ընդունել կոոպերատիվի կանոնադրությունը և կատարել ընդհանուր ժողովների, կոոպերատիվի ընտրովի կառավարման և վերահսկման մարմինների  որոշումները,

          Կոոպերատիվի գործունեության ժամանակ կատարել իրենց պարտականությունները` աշխատանքային և գույքային մասնակցությամբ,

          Ակտիվորեն մասնակցել կոոպերատիվի գործերի կառավարմանը,

          Պահպանել պետական և կոոպերատիվի սեփականությունը:

Արտադրական կոոպերատիվ անդամները բացի այդ պարտավորվում են`

          Կոոպերատիվում օգտագործել աշխատանքի առաջավոր ձևերն ու մեթոդները, պատասխանատու լինել իրենց աշխատանքի արդյունքների համար, պահպանել արտադրական և աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի և անվտանգության պահպանման կանոնները, բարձրացնել իրենց որակավորումը:

          Ռացիոնալ օգտագործել և պահպանել կոոպերատիվին պատկանող նյութական ռեսուրսները:

Որ դեպքերում քաղաքացին չի կարող ընդունվել կոոպերատիվ կամ չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ

Կոոպերատիվի համապատասխան գործունեության անդամ լինել, ներգրավվել աշխատանքի և զբաղեցնել համապատասխան պաշտոններ չեն կարող այն անձիք, որոնց դատական կարգով արգելվել է զբաղվել համապատասխան գործունեությամբ և զբաղեցնել համապատասխան պաշտոններ:  

Կոոպերատիվի կառավարման անդամ կամ նախագահ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ կամ անդամ ընտրվել չեն կարող այն անձիք, որոնք ունեն գողության, կաշառակերության և այլ կարգի դատվածություններ: Նրանք չեն կարող զբաղեցնել այլ ղեկավար պաշտոններ և ինչպես նաև պաշտոններ, որոնք կապված նյութական պատասխանատվության հետ:

հեղինակ` Հ.Ս.ՋԱՎԱԴՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑՄԱՆ
ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Ինչ է կոոպերատիվը

Կոոպերատիվ շարժումը աշխարհում

Կոոպերատիվների անդամների իրավունքները, պարտականությունները

Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը

Կոոպերատիվների կազմակերպման իրավական հիմքերը և համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ