Կոոպերատիվների կազմակերպման իրավական հիմքերը և համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ

Որոնք են կոոպերատիվների կազմակերպման իրավական հիմքերը

Ներկայումս կոոպերատիվների կազմակերպման համար հիմք է հանդիսանում ՙՀՀ քաղաքացիական օրենսգիրքը՚ 2002թ., իսկ ընդհանրապես` ՙԳյուղատնտեսության կոոպերացման մասին՚  հայեցակարգը:

 Որոնք են կոոպերատիվի նախագահի իրավունքները

Կոոպերատիվի նախագահի իրավունքները սահմանվում են կոոպերատիվի կանոնադրությամբ, նրան իրավունք է վերապահված իրականացնելու կոոպերատիվի ընթացիկ արտադրական, տնտեսական և ֆինանսական գործունեության կառավարումը:
Կոոպերատիվի նախագահը ապահովում է կառավարման մարմնի և ընդհանուր ժողովի  որոշումները, ներկայացնում է կոոպերատիվը պետական մարմինների և այլ հաստատությունների, կազմակերպությունների, կոոպերատիվների և մասնավոր անձանց հետ հարաբերություններում:
Որպես կանոն, կոոպերատիվում ընտրվում է նաև նախագահի տեղակալ, որն իրականացնում է ինչպես նախագահի պարտականությունները նրա բացակայության ժամանակ, այնպես էլ կոոպերատիվի ընդհանուր ժողովով սահմանված գործառույթներն ու պարտականությունները:
Ոչ մի վերադաս կազմակերպություն իրավունք չունի նշանակել կամ հեռացնել նախագահին  իր պաշտոնից, այդ իրավունքը պատկանում է միայն կոոպերատիվի ընդհանուր ժողովին:  

Որոնք են վարկային կոոպերատիվների առավելությունները` վարկերի ձեռք բերման ժամանակ

-Կոոպերատիվի անդամները կարող են վարկեր վերցնել ցածր տոկոսադրույքներով, մինչդեռ ավանդատուները ստանում են բարձր տոկոսներով վարկեր, իրենց խնայողությունների դիմաց:
-Կոոպերատիվի անդամները կապված են ընդհանուր շահերով և համատեղ սեփականությամբ, համարվում են ոչ թե պատվիրատուներ, այլ իրավահավասար անդամներ:
-Անդամների թվաքանակը սահմանափակված է քանակապես և որակապես,ընդգրկված են մարդիկ,  որոնք մոտիկից ճանաչում են միմյանց, և  միմյանց վարկեր են տրամադրում անխափան գործունեության ապահովման նապատակով:
-Ի տարբերություն ֆինանսական կազմակերպությունների, ամենից առաջ դրանց գործունեությունը վերահսկվում է կոոպերատիվի անդամի կողմից:

 Ինչ կարգով է կատարվում կոոպերատիվի գրանցումը

Կոոպերատիվը համարվում է ստեղծված գրանցման պահից: Կոոպերատիվների գրանցումը կատարվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով` պետական ռեգիստրի կողմից` կանոնադրության, անդամների ընդհանուր որոշման, կոոպերատիվի կազմում ընդգրկվածների ցուցակի և սահմանված պետական տուրքերի վճարման անդորրագրերի ներկայացումից  հետո, ինչը պարտադիր պետք է ուղղեկցվի նաև  համապատասխան գրությամբ կամ դիմումով:

Որ դեպքերում կարող է մերժվել կոոպերատիվի գրանցումը

Կոոպերատիվի գրանցումը կարող է մերժվել հիմնադիր փաստաթղթերի անճշտությունների, օրենսդրությամբ չսահմանված գործունեությամբ զբաղվելու, չլիցենզավորված գործունեության դեպքերում:

 Ինչպես են կատարվում կանոնադրական փոփոխությունները

Կոոպերատիվի կանոնադրության մեջ փոփոխությունները կատարվում են կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ, որը ներկայացվում է պետական ռեգիստրին` վերաձևակերպման համար: Փոփոխությունները գործողության մեջ են մտնում պետական գրանցման պահից սկսած:

 Ինչ է տեղի ունենում, եթե կոոպերատիվը գրանցման պահից չի աշխատում

Եթե գրանցման պահից սկսած մեկ տարվա ընթացքում գործունեություն չի ծավալում նախատեսված ուղղությամբ, ապա այն սահմանված կարգով ենթակա է հանվելու պետական ռեգիստրի կազմից:
Հ.Ս.ՋԱՎԱԴՅԱՆ
ՙԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑՄԱՆ
ԴՐՈՒՅԹՆԵՐԸ՚

Ինչ է կոոպերատիվը

Կոոպերատիվ շարժումը աշխարհում

Կոոպերատիվների անդամների իրավունքները, պարտականությունները

Գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտությունը

Կոոպերատիվների կազմակերպման իրավական հիմքերը և համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ