Կաթնային շամպայն

Պատրաստում են պաստերացված պարզ շիճուկից, որը նախապես ֆիլտրում են, պաստերացնում են 95C  պայմաններում, թողնում են 1-2 ժամ և անջատում են պարզ շիճուկը ալբումինից: Պարզ շիճուկը պաղեցնում են մինչև 25C :  Այնուհետև ավելացնում են ըստ բաղադրատոմսի ջուր, շամպայնի դրոժներ և շաքարի օշարակ:

Դրոժներից մերան պատրաստելու համար վերցնում են ընդհանուր շիճուկի մեջ 5%  և ավելացնում պահանջվող շաքարավազի քանակի 1%: Ավելացնում են նաև  0.5-1% շամպայնի դրոժներ: Մերանը համարվում է հասունացված. երբ գոյանում է փրփուր: Պատրաստի մակարդը օգտագործելուց առաջ ֆիլտրում են:

Շաքարի օշարակը պատրաստում են ջրից և շաքարից, խառնուրդը եռացնում են  15-20 րոպե, պաղեցնում մինչև   28C և ավելացնում մերանը : Խմորումը պետք է տևի 6-8 ժամ մինչև գոյանան պղպջակներ: Գույնի համար  ավելացնում են 0,1-0.2 % վառած շաքար: Շամպայնը լցնում են բարակ վզիկով շշերի մեջ, որտեղ նախապես ամեն մեկ շշի մեջ տեղավորում են 2-3 հատիկ չամիչ: Շշերը փակում են խցանով, 1 ժամ պահում   20-25 C-ում և հետո պաղեցնում մինչև 4-5C և պահում  3-4 ժամից ոչ պակաս:

Կաթնային շամպայնը պետք է ունենա մարխոշ, զովացնող համ, պետք է լինի գազավորված և ունենա բաց դարչնագույն երանգ, թթվությունը 100Թ –ից ոչ բարձր :

Կաթնային շամպայնի բաղադրատոմսը

Հումքի անվանումը

Ծախսը կգ

Պարզ շիճուկ

260.7

Պաստերացված ջուր

690,4

Շաքարավազ

76,0

Չամիչ

1,0

Դրոժներ

0,4

Ընդամենը

1032,6

Ելք

1000, 0

 Կաթնային շամպայնը կարելի է պահել 72 ժամ  8C ոչ ավելի պայմաններում: