Հայաստանի Հանրապետության օրենքը

Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին

Գլուխ 1.  Ընդհանուր դրույթներ
Գլուխ 2. Ընկերությունների հիմնադրումը եւ գործունեությունը
Գլուխ 3. Միության հիմնադրումը եւ գործունեությունը
Գլուխ 4. Ընկերության եւ միության գործունեությանվերահսկողությունը
Գլուխ 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

Հայաստանի ՋՕԸ -երը

1. "Ազատ" ՋՕԸ

 ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 7,142 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 4,233 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0.27հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 19.0մլն.խմ

2. "Ապարան-Արագած" ՋՕԸ

 ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
3,025 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը – 510 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0,35հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 0.5մլն.խմ

3. "Ակնալիճ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված
տարածք) – 5,552 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,625 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.55 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 13.5մլն.խմ

4. "Արարատ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
8,800 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 5,500 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0.95 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 33.0մլն.խմ

5. "Արաքս" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված
տարածք) – 7,037 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 6,217 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –1.03 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 35.0մլն.խմ

6. "Արտաշատ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 5,639 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 5,415 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0.56
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 38.5մլն.խմ

7. "Աշտարակ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 4,300 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,450 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0.46հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 17.0մլն.խմ

8. "Ամբերդ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
1,707 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը – 350 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.24 հա
 Միջին մատակարարվող պլանային ջրի ծավալը – 5.5մլն.խմ

9. "Ուտիք" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը – 5,500 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը – 1,566 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0.45 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 3.0մլն.խմ

10. "Գետիկ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
3,381 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 350 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.13 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 2.5մլն.խմ

11. "Գառնի-Գեղարդ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
1,853 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 1,000 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0.95 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 7.0մլն.խմ

12. "Գավառ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
1,812 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 452հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0.16 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 3.5մլն.խմ

13. "Երևան" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
3,350 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 2,330 հեկտար
ƒ Հողատարածքի միջին չափը –0,32 հա
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 13.8մլն.խմ

14. "Եղեգնաձոր" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
4,299 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 2,220 հեկտար
ƒ Հողատարածքի չափերի միջինը – 0.38 հա
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 8.5մլն.խմ

15. "Եղվարդ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը - 4,561 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 2,835 հեկտար
ƒ Հողատարածքի միջին չափը - 0.53 հա
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 10.0մլն.խմ

16. "Թալին" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
8,625 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 4,838 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –1,77 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 30.0մլն.խմ

17. "Իջևան" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
1,247 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը – 550 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –1.10 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 1,3մլն.խմ

18. "Լոռու Ջրանցք" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
6,999 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 589 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.93 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 3.8մլն.խմ

19. "Խոյ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
5,241 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 4,972 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 1.09 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 38.5մլն.խմ

20. "Կոտայք" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
5,602 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 3,103 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0,41 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 13.5մլն.խմ

21. "Հրազդան Ջուր" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
2,929 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 450 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.13 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 3.0մլն.խմ

22. "Ղափան" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված
տարածք) – 250 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 111 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0.06 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 0.7մլն.խմ

23. "Մերձափնյա" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
8,402 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 6,103 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0.54 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 45.0մլն.խմ


24. "Մեղրի" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
759 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 509հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.49 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 3.0մլն.խմ

25. "Մասիս" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 4,272 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,628 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0,32 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 13.0մլն.խմ

26. "Մարտունի" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
6,200 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 1,600 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.20հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 5.0մլն.խմ

27. "Մուսալեռ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 3,174 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,125 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0,38հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 16.0մլն.խմ

28. "Սիսիան" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
4,163 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 479 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.17 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 0.75մլն.խմ

29. "Նաիրի" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
2,413 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 1,399 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0,35 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 7.0մլն.խմ

30. "Նոյեմբերյան" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
7,779 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 1,492 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 1.13 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 6.5մլն.խմ

31. "Շենիկ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
9,400 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 4,156 հեկտար
 Ֆերմաների չափերի միջինը – 5.08 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 45.0մլն.խմ

32. "Շամիրամ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 5,760 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 3,710 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 1.6 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 23.0մլն.խմ

33. "Շիրակ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
19,610 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 4,187 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.7 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 15.0մլն.խմ


34. "Որոտան" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
4,426 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 587հեկտար
ƒ Հողատարածքի միջին չափը – 0.28 հա
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 3.5մլն.խմ

35. "Ջրվեժ-Ձորաղբյուր" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
1,348 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 1,046 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 0.27 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 8.0մլն.խմ

36. "Սև Ջուր-Ախթամար" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 3000 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,149 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 1,59 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 15.0մլն.խմ

37. "Վեդի" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 6,797 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 4,633 հեկտար
ƒ Հողատարածքի միջին չափը - 0.61հա
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 36.0մլն.խմ

38. "Վարդենիս" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
4,788 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 1,560 հեկտար
 Հողատարածքի միջին չափը –0.47 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 2.0մլն.խմ

39. "Վաղարշապատ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված
տարածք) - 4,950 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 2900-3100 հեկտար
ƒ Հողատարածքի միջին չափը - 0.59
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 22.0 մլն.խմ

40. "Վայք" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) –
1,387 հեկտար
ƒ Փաստացի ոռոգվող տարածքը - 786 հեկտար
ƒ Հողատարածքի միջին չափը –– 0.47 հա
ƒ Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 1.8մլն.խմ

41. "Փարպի" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 3,460 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,005 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0.51 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 10.5մլն.խմ

42. "Քասախ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
- 3,025 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,000 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0,90 հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 13.5մլն.խմ

43. "Քարակերտ" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք) -
4,971 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը - 2,951 հեկտար
 Հողատարածքի միջին չափը – 1,11հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 23.0մլն.խմ

44. "Արմավիր" ՋՕԸ

ՋՕԸ-ի կադաստրային տարածքը (սկզբնապես ոռոգման համար նախատեսված տարածք)
– 7,051 հեկտար
 Փաստացի ոռոգվող տարածքը – 6,032 հեկտար
 Հողատարածքի միջին չափը - 0,91հա
 Մատակարարվող պլանային ջրի միջին ծավալը – 45,0մլն.խմ

Ֆերմերային տնտեսություններում մշակաբույսերի գումարային գոլորշիացման մեծության որոշումը և ոռոգման գործընթացի պլանավորումը

Գումարային գոլորշիացումը կամ ջրասպառման նորմը դա բույսի կողմից ծախսված ջրի քանակն է տրանսպիրացիայի վրա և հողի մակերեսից գոլորշիացած ջրերի քանակի գումարն է։ Գումարային գոլորշիացման մեծությունից է կախված ոռոգման նորմի և գործընթացի ճիշտ կազմակերպումը և պլանավորումը։

Գումարային գոլորշիացման մեծությունը կախված է մի շարք գործոններից։ Նրա մեծությունը կարելի է որոշել օգտվելով որոշ օդերևութաբանական կայանների տվալների հիման վրա մշակված բանաձևերի օգնությամբ, կամ կոնկրետ դաշտային պայմաններում չափված տվալների հիման վրա։

Սույն տեղեկատվական թերթիկում բերված տվալները ստացել ենք ԱՄՆ–ից բերված հատուկ չափիչ սարքերի, ET–ների միջոցով։ Չափված տվալները, որոնք ենթարկվել են որոշ մշակումների, ստորև բերում ենք հուլիս և օգոստոս ամիսների համար ստացված տվալները, որոնք պետք է հիմք ծառայեն ոռոգումը կազմակերպելու համար։

Kc գործակցի արժեքները վերցվել է ամերիկյան գրականությունից, որը ցույց է տալիս, թե բույսը ըստ իր զարգացման փուլերի ինչքան ջուր է ծախսում։

Օրինակ, Լոռու մարզի Սպիտակ համայնքում օգոստոս ամսվա ընթացքում ծախսված ջրի քանակը կորոշվի ET = ET0 xKcxT= 4.28 x 1.18 x31 = 1565 մ3/հա օգոստոս ամսին։

 

 

Ոռոգում, ջրօգտագործման կառավարում, ջրման եղանակներ և տեխնիկա

Ոռոգում

Հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմւսն և ջրախնայողության հիմնահարցերի շուրջ կատարված աշխատանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ջուր մատակարարող և ջուր սպառող սուբյեկտների աշխատանքների կազմակերպման գործընթացում առկա են մի շարք թերություններ և բաց թողումներ։

Հատկապես ոռոգման ջրի արդյունվետ և ռացիոնալ օգտագործման նպատակով չափազանց կարևորվում է ճշգրտելու գյուղատնտեսական մշակաբույսերի ջրսպառման և ոռոգման ռեժիմներն ըստ հանրապետության գոտիականության, ռելիեֆային ու կլիմայական պայմանների։ Այս աշխատանքների գործնական իրականացումը կատարվում է ջրման տեխնիկայի և ոռոգման եղանակների կատարելագործման միջոցով։

Ոռոգման համակարգից ջրի կորուստների մի զգալի մասը բաժին է ընկնում համայնքի ներսում ոչ արդյունավետ ջրօգտագործման կազմակերպման աշխատանքներին։ Սակայն խնդրի հիմնարար լուծման նպատակով նախ անհրաժեշտ է կատարել համայնքի տարածքում գտնվող ջրաղբյուրների և ջրային ռեսուրսների բաշխման ու օգտագործման վերլուծություն, կապված հողերի սեփականաշնորհման արդյունքում առաջացած գյուղացիական տնտեսությունների տարածքային կազմի ու կառուցվածքի փոփոխությունից։ Միաժամանակ անհրաժեշտ է սեփականատերերին ապահովել անհրաժեշտ տեղեկատվական նյութերով կապված ոռոգման գործընթացի կազմակերպման, գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխման, նրանց կազմի ու կառուցվածքի, հողերի մելիորատիվ վիճակի, կուլտուր-տեխնիկական միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել առանձին մշակաբույսերի ոռոգման ռեժիմի սահմանման, ջրման նորմերի, ոռոգման նորմերի, ջրման ժամկետների ու տևողության որոշման հարցերին։ Կատարված աշխատանքների արդյունքում անհրաժեշտ է մշակել ջրի հաշվառման, ջրի վարձի գանձման նոր մեխանիզմներ, որոնց արդյունքում կվերանա մատակարար ու սպառող կազմակերպությունների միջև փոխադարձ անվստահության մթնոլորտը և համայնքի ներսում ւսրդյունավետ ջրօգտագործման կարգավորման ու կառավարման հիմնախնդրի լուծումը դառնա յուրաքանչյուր ջրօգտագործողի սրբազան պարտականությունը։

Գ.Եղիազարյան

Մակերեսային ոռոգման եղանակը

Գյուղատնտեսական մշակաբույսերի ճշգրիտ ոռոգման ռեժիմը իրականացվում է ոռոգման այս կամ այն եղանակի միջոցով։ Առավել տարածված են ոռոգման մակերեսային եղանակը, որի համար որպես ջրման տեխնիկա ծառայում են միջանցիկ, հոսանուտ և խորը ակոսները, մարգերը, մերձբնային թասերը և կորիները։ Միջանցիկ ակոսներով ջրվում են շարահերկ մշակաբույսերը, մասամբ հացահատիկները և խաղողի այգիները։ Խորը լցվող ակոսներով ջրվում են պտղատու և խաղողի այգիները։ Մարգերով ջրվում են հացահատիկները, բազմամյա խոտաբույսերը և մասամբ բանջարաբոստանային մշակաբույսերը։ Մերձբնային թասերով բացարձակապես ջրվում են պտղատու այգիները։

Կորիներով ջրվում են հացահատիկային մշակաբույսերը։ Յուրաքանչյուր ջրման տեխնիկայի արդյունավետությունը պայմանավորված է կլիմայական /քամու արագություն, օդի ջերմաստիճան ու հարաբերական խոնավություն/, ռելիեֆային /լանջի թեքություն, տարածքի կտրտվածություն, տեղանքի մեզո և միկրո ռելիեֆը/, հողային /հողի տիպը և տարատեսակը հակաէրոզիոն կայունությունը, ջրանցիկությունը/, հիդրոերկրաբանական /ստորերկրյա ջրերի մակարդակը, նրանց հանքայնությունը, ճնշումնայնություն/ և կենսաբանական պայմաններով։ Դաշտային փորձնական հետազոտություններով հաստատվել են, որ տարբեր եղանակների արդյունավետությունը ստացվում է հետեւյալ պայմանների դեպքում.

1/ Միջանցիկ և խորը լցվող ակոսներով ջրումը արդյունավետ է երբ լանջի թեքությունը չի գերազանցում 5–6°–ից եւ ստորգետնյա ջրերի մակարդակն մեծ է 0,5 մ-ից։

2/ Մարգերով ջրումը նպատակահարմար է կիրառել, երբ թեքությունը չի գերազանցում 0,05-ը, գրունտային ջրերը գտնվում են 0,5–0,7մից ավել խորության վրա։

3/ Մերձբնային թասերով ոռոգումը արդյունավետ է բոլոր տարբերակներում:

4/  Մեծ   թեքություն   և   կտրտված   ռելիեֆային   պայմաններում   հացահատիկըբազմամյա խոտերը և մասամբ բանջարաբոստանային մշակաբույսերը կարելի է ջրել կորիներով։

Ջրման տեխնիկայի օպտիմալ չափերը սահմանվում են կոնկրետ  պայմաններում հատուկ հաշվարկային բանձաևերով, հաշվի առնելով վերը թվարկված բոլոր պայմանները։

Ջրի կառավարման նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ

Սիֆոններով ջրման տեխնիկա

 

Նախատեսված է սիֆոնի միջոցով ջուրը տեղափոխել մայր առվից դեպի ակոս առվի թմբի վրայով: Այն ունի մի շարք առավելություններ, օրինակ' աշխատանքի կրճատում (բահի օգտագորման բացառում'ժամանակավոր ջրատարերի պատրաստման նպատակով) և ջրի հավասարաչափ բաշխման հնարավորություն: Սիֆոնը կարող է լինել ճկուն կամ պոլիվինիլքլորիդե խողովակից: Կարելի է յուրաքնաչյուր ակոսի համար տեղադրել 2 սիֆոն' ելքի կարգավորման համար:

 

Ջրման կարճ խողովակներ

Նախատեսված է մայր առվից դեպի ակոս առվի թմբի տակով ջրի տեղափոխման համար: Առավելություններն են' աշխատանքի կրճատում (բահի օգտագորման բացառում` ժամանակավոր ջրտարների պատրաստման նպատակով), ջրի հավասարաչափ բաշխում: Կարելի է յուրաքնաչյուր ակոսի, մարգի  համար տեղադրել 2 կարճ  խողովակ' ելքը կարգավորելու համար:

Պոլիէթիլենային կամ մետաղական վահաններ

Նախատեսված է ջրտարի մեջ դիմհար ստեղծելու' ջրի մակարդակը բարձրացնելու համար: Նպատակահարմար է օգտագործել սիֆոնների, ջրման կարճ խողովակների հետ:

Առվի երեսպատում պոլիէթիլենային թաղանթով

Նախատեսված է բացառելու մոլախոտերի աճը ջրտարի մեջ: Նպատակահարմար է օգտագործել սիֆոնների, ջրման կարճ խողովակների հետ:

   Եռանկյունաձև ջրթափ

Նախատաեսված է բաց ջրտարներում  ջրի ելքը չափելու համար:

Ջրման շարժական խողովակաշար փականներով

Նախատեսված է ջրտարի փոխարեն ջուրը տեղափոխելու եւ զսպանակավոր սեղմիչ փականների միջոցով ակոսաշիթը կարգավորելու համար: Առավելություններն են՝ աշխատանքի կրճատում (բահի օգտագործման բացառում' ժամանակավոր ջրտարների պատրաստման նպատակով), ջրի հավասարաչափ բաշխման հնարավորություն, ջրտար առվի մեջ մոլախոտերի դեմ պայքարելու անհրաժեշտության բացակայություն, ջրի կորստի բացակայություն: Շարժական խողովակաշարը հեշտորեն հավաքվում, տեղափոխվում եւ պահեստավորվում է: Խողովակաշարն աղբով խցանվելուց պաշտպանելու համար գլխամասում կարելի է տեղադրել ցանց: Կարելի է օգտագործել խցաններ' ջրի մուտքը եւ ելքը խողովակաշարից կանխելու կամ այն դատարկելու եւ մաքրելու համար:

Ջրման շարժական ճկուն խողովակաշար փականներով

Նման է ջրման փականներով շարժական խողովակաշարին: Տարբերությունը կայանում է նրանում, որ այս դեպքում խողովակաշարը պատրաստված է պոլիէթիլենից: Առավելություններն ենª շարժական խողովակշարը հեշտորեն հավաքվում, տեղափոխվում և պահեստավորվում է: Մնացած առավելություները նույնն են ինչ փականներով ջրման շարժական խողովակաշարի դեպքում: Խողովակաշարը աղբով խցանվելուց պաշտպանելու համար կարելի է տեղադրել ցանց:

Հիդրատներով ոռոգում

 Հիդրանտները լինում են պոլիվինիլքլորիդե և մետաղական: Հիդրանտներով ոռոգման համակարգը նման է ջրման փականներով շարժական խողովակաշարին, միայն այս պարագայում փականների դիրքը ուղղահայաց է, և խողովակն անցնում է հողի տակով: Առավելություններն են ՝ մեխանիզացիայի ազատ ելք ու մուտք, միջշարային տարածություն,  ինչպես նաեւ ջրման փականներով շարժական խողովակաշարի համար նշված մյուս առավելությունները: Ջրի ելքը կարգավորվում է փականի բացվածքի չափով:

Կաթիլային ոռոգման համակարգ

Նախատեսված է մշակաբույսի արմատային համակարգի զարգացման գոտում բնահողի տեղայնացված (լոկալ) խոնավացման համար: Առավելություններն են՝ մշակաբույսերի բերքատվության ած 20-50%-ով, բարձր որակի բերքի ստացման հնարավորություն,  դաշտում ջրի հավասարաչափ բաշխում  եւ ջրի  տնտեսում 30-60%-ով (նվազում է ջրի գոլորշիացման եւ ֆիլտրացիոն կորուստները), ջրվորի աշխատանքի արտադրողականության բարձրացում, մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտության կրճատում, կաթիլային համակարգի միջոցով պարարտանյութերը լուծված վիճակում տալու հնարավորություն, բարդ ռելիեֆ ունեցող հողատարածքները ջրելու հնարավորություն,  իռիգացիոն էռոզիայի եւ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման վտանգի կանխում, ջրման պրոցեսի ավտոմատացման հնարավորություն:

Միկրոանձրևացման ոռոգման համակարգ

Նախատեսված է արհեստական անձրևի միջոցով մշակաբուսի արմատային համակարգի զարգացման գոտում բնահողի տեղայնացված(լոկալ) խոնավացման համար: Առավելությունները նույն են ինչ կաթիլային ոռոգման համակարգի դեպքում:  Բացի այդ, հնարավոր է դառնում մշակաբույսի մոտ ստեղծել միկրոկլիմա:

Շարժական միկրոանձրևացման ոռոգման եղանակ

Նախատեսված է ջերմատներում սածիլների, կանաչեղենի և տերևաբանջարների ոռոգման համար: Առավելություններն են' ջուրը  բաշխվում է հավասարաչափ, նպաստում է բաձր որակի  բերք ստանալուն, բարձրանում է  ջրվորի աշխատանքի արտադրողականությունը:

Հողի խոնավության տվիչ/չափիչ


Նախատաեսված է հողի խոնավության փոփոխության վերաբերյալ տեղեկություն ստանալու  համար: Այն  հնարավորություն է տալիս իրականացնելու ոռոգման պլանավորում և գնահատելու տեղումների արդյունավետությունը: Աշխատում է էլեկտրական դիմադրության չափման սկզբունքի հիման վրա: Բաղկացած է հողում տեղադրվող տվիչից և ցուցմունք  կարդալու համար նախատեսված տեղափոխվող չափիչից:

Տենզիոմետր

Նախատեսված է  հողում խոնավության փոփոխության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Այն  հնարավորություն է տալիս իրականացնելու ոռոգման պլանավորում և գնահատելու տեղումների արդյունավետությունը: Աշխատում է  վակուումի սկզբունքի հիման վրա: Չափում է հողում ջրի մազանոթային ճնշումը, որը վերափոխվում է հողի խոնավության դեֆիցիտի:

Գումարային գոլորշիացման չափիչ սարք

Նախատեսված է որոշելու բույսի մակերևույթից և հողի մակերեսից տեղի ունեցող գումարային գոլորշիացումը: Այն կարելի է օգտագործել  մինչև 30 կմ շառավղով  հողատարածքի տարբեր մշակաբույսերի գումարային գոլորշիացումը հաշվարկելու համար, ինչը հնարավորության կտա կատարել ոռոգման պլանավորում և ջրման ժամկետների ճշգրտում:

Սեղանաձև պոլիէթիլենային վաք

Նախատեսված է փոխարինելու հողե ջրտարին կամ երրորդ կարգի ջրանցքին: Առավելություններն ենª ջրտար առվի մեջ մոլախոտերի դեմ պայքարելու անհրաժեշտության բացակայություն, ջրի կորուստի բացակայություն: Կարելի է օգտագործել սիֆոնների հետ:

Հիդրոցիկլոն

Նախատեսված է ոռոգման ջրի առաջնային մաքրման համար ավազից և կախյալ մասնիկներից: Օգտագործվում է կաթիլային և միկրոանձրևացման համակարգերի հետ:

Ջրի նախնական մաքրման ֆիլտր

Նախատեսված է պոմպով մղվող գետի, լճի կամ ջրամցքի ջրի նախնական մաքրման համար: Նպատակահարմար է օգտագործել կաթիլային և միկրոանձրևացման համակարգերի հետ:

Արևային մարտկոցներով աշխատող պոմպ

Նախատեսված է արևի էներգիայի օգտագործմամբ ջուրը ոռոգման համակարգ մղելու համար: Էլեկտրաէներգիան կարելի է կուտակել մարտկոցներում և օգտագործել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

հեղ. Ջրից դեպի շուկա