Շիրակի ԳԱՄԿ-ի հիմնական նպատակներն ու խնդիրներն են

  Հասարակական և խորհրդատվական ծառայությունների արդյունավետ մատուցման միջոցով ավելացնել մարզի ֆերմերների, ագրոբիզնեսում ընգրկված գործարար մարդկանց, և նրանց ասոցիացիաների եկամուտները:
Աջակցել գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրմանը, նպաստել գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը:
Սերտ համագործակցությունը` ֆերմերների, ագարակատերերի, գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ: Պարբերաբար կազմակերպվող սեմինար-պարապմունքների, խորհրդատվությունների, հանդիպումների շնորհիվ բացահայտել գյուղացիական տնտեսությունների կարիքներն ու առկա հիմնախնդիրները և առաջարկել դրանց արդյունավետ լուծումները:   
 Գյուղատնտեսության ոլորտում գիտական լուծումներ պահանջող հիմնահարցերի, կարիքների բացահայտման միջոցով նպաստել համաշխարհային փորձի ներդրմանն ու տեղայնացմանը:  
 Տնայնագործական, պատանեկան ակումբների, ասոցիացիաների ստեղծմամբ, ագրոտուրիզմի զարգացմամբ նպաստել նպատակային ծրագրերի իրականացմանը:     
  Գյուղատնտեսական մթերքների իրացման շուկաների և մարքեթինգային տեղեկատվության ապահովմամբ ծավալել առևտրամիջնորդային` ոչ բորսային գործունեություն:    
Մասնագիտական լրահավաքի կազմակերպում և լրատու համակարգերի ստեղծումը: ԳԱՄԿ-ի հիմնական առաքելությունն է` իրականացնել գյուղացու հոգսերի թեթևացմանն ուղղված ծրագրեր, աջակցել մարզի գյուղատնտեսության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, նպաստել գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացման գործընթացին:

Իրականացրած ծրագրեր

1999-2009թթ. ՀԲ ԳԲԱԾ, ԱՄՆ ԳԴ ՄԱԾ Շիրակի մարզում իրականացվել է 118 նոր տեխնոլոգիաների փորձարկման և ցուցադրական ծրագրեր
1999-2005թթ.ԱՄՆ ԳԴ ՄԱԾ 25 փոքր դրամաշնորհային և 12 պատանեկան ծրագրերի իրականացում
2000-2003թթ. ՄԱԿ ՀՊԾ ՍՈՒԴ ծրագիր «ֆերմերային տնտեսության կառավարումե թեմայով ուսուցում մարզի 116 համայնքների 6760 գյուղացիների համար
2003-2004թթ. ԱՄՆ ԳԴ ՄԱԾ « Ջրի ոռոգման և ջրօգտագործման մոնիտորինգի ծրագիրե:Շահառուներ են հանդիսացել 16 համայնքների 96 ֆերմերներ:
2004-2005թթ .ՄԱԿ-ի ՊԳԿ (FAO) «Մկնանման կրծողների դեմ պայքարե ծրագրի շրջանակում մարզի 10 համայնքներում դաշտային դպրոցների կազմակերպում 800 գյուղացիների համար
2008թ. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնե (CARD) և ACDI/VOCA կազմակերպություն
Մարզի պատանեկան ակումբներում իրականացվում է «Տնկարանների հիմանադրումե ծրագիրը:
2005-2006թթ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Հիմնադրամ ՓՄՁ սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն՚ ծրագրի շրջանակում մարքեթինգային և բիզնես խորհրդատվություն է տրամադրվել մարզի 4 ՓՄՁ սուբյեկտների:
2007թ. Հայկական Կարիտաս բարեգործական կազմակերպություն Կազմակերպության կողմից անցկացված մրցույթին ԳԱՄԿ-ը ճանաչվել է հաղթող և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում իրականացվել է գյուղատնտեսության ուսուցանողների վերապատրաստման դասընթացների ծրագիր
2008թ. ՄԱԿ-ի ՀՊԾ ՙՍՈՒԴ՚ ծրագիր Ծրագրի շրջանակում մարզի 25 համայնքներում կազմակերպվեցին գյուղատնտեսության ուսուցման10-օրյա դասընթացներ, որոնց մասնակցեցին 500 շահառուներ:
2008թ. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) 50 ֆերմերային տնտեսությունների շրջանում RISE գնահատման մոդելի ներդնում:

Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր

•Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր 2011թ.

•Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր 2012թ.

•Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր 2013թ.

 

Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերը (ՏԳԾ) գյուղատնտեսությունում ներդրված ամենաարդյունավետ և հաջողված ծրագրերն են: Տնտեսության վարմանն օժանդակող այս ծրագիրը դաշտային օրերի միջոցով ցուցադրում է տեխնոլոգիաներ, որոնք նորարարական են տվյալ գյուղի և շրջակա գյուղերի համար: Ֆերմերներն իրենց բարդություններով լի իրադրության մասին հստակ պատկերացում ունեն: ՏԳԾ-ն թույլ կտա զարգացնել դրա ըմբռնումը` գիտնականների, հետազոտողների վերլուծական հմտությունների օգնությամբ: Դա կատարվում է համատեղ ուժերով` գործնական փորձի իրականացմամբ, որի նպատակն է` ի հայտ բերել հաջողված նորարարությունները: Իհարկե, շատ դեպքերում դրանք լոկ ծանոթ տեխնոլոգիաների բաղադրիչների հմուտ վերադասավորություն են կամ այլ տարածք ներմուծվող նոր տարրերի և արդեն ծանոթ տարրերի համադրություն: Գյուղացիները մշտապես փորձարկում են համադրություններ և դիտում դրանց իրականացումը: ՏԳԾ-ի միջոցով փորձ է արվում օժանդակել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որը նպաստում է տվյալ գործընթացի բնականոն իրականացմանը: Գյուղացիների և գիտնականների միջև հարաբերությունները հաճախ խթանման կարիք են ունենում, որը լավագույնս իրականացվում է հաղորդակցման անհրաժեշտ հմտություններով օժտված փորձառու խորհրդատուների կողմից:

ՏԳԾ-ները հետապնդում են 3 հիմնական նպատակ.
Ֆերմերին նորարարական տեխնոլոգիայի կիրառման համար պատշաճ կերպով ընտրված փորձ ձեռք բերելու հնարավորություն տալ, քանզի ակնկալվում է, որ այն պետք է նպաստի տնտեսության եկամտի մեծացմանը, երկարաժամկետ տնտեսական և բնապահպանական կայունությանը և տնային տնտեսությունների կարիքների բավարարմանը:
Գյուղատնտեսության գծով խորհրդատուների միջոցով հասնել տեխնոլոգիաների, պահանջվող ներդրումների, ակնկալվող արդյունքների և այլ ֆերմերների կողմից ընդօրինակման հստակ ըմբռնմանը:
Խթանել նույն տարածքում բնակվող ֆերմերներին` հաջողված տեխնոլոգիաները կրկնօրինակելու և օգտագործելու: