Ջիվան Ասլանյան

Տնօրեն

2018թ. օգոստոսի 1-ից «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:

2017թ. հուլիսի 17-ից մինչև 2018թ. հուլիսի 31-ը ԳԶՀ Շիրակի մարզային կառույցի ղեկավար:

2004թ. հոկտեմբերից մինչև 2017թ.հուլիսի 17-ը Շիրակի  գյուղատնտեսության  աջակցության մարզային կենտրոնի տնօրեն:

Ջիվան Ասլանյանը ծնվել է 1963թ. հունվարի 15-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում:

1985թ.-ավարտել է Հայկական գյուղատնտեսական  ինստիտուտը: Մասնագիտությամբ  Գյուղատնտեսական արտադրության  տնտեսագետ-կազմակերպիչ:

1985-89թթ. Արթիկի շրջանի  Գետափի կոլտնտեսության գլխավոր տնտեսագետ:

1990-91թթ.-Արթիկի շրջանային խորհրդի գործկոմի Ագրոարդյունաբերական միավորման առաջատար  վերահսկիչ-վերստուգիչ, առաջատար տնտեսագետ պլանավորման գծով:

1991-98թթ.-Կենսաթոշակային եվ զբաղվածության հիմնադրամի Արթիկի տարածքային բաժանմունքի գլխավոր մասնագետ, բաժանմունքի պետի տեղակալ:

1996-99թթ.-Հայ-ամերիկյան Ագրոգիտասփյուռ ծրագրի Արթիկի տարածքային գործակալ:

2001թ.-2002թ.-ԱՄՆ CARE Int. միջազգային կազմակերպության Գյուղատնտեսության զարգացման ծրագրի խորհրդատու:

2002թ.ՙԱրթիկի մեղվաբույծների եվ ֆերմերների ասոցիացիա՚ ՀԿ հիմնադիր անդամ եվ նախագահ:

2005թ.-Հայաստանի Մեղվապահների Ազգային Ֆեդերացիա իրավաբանական անձանց միության խորհրդի անդամ:

1999թ.-2004թ. հոկտեմբեր  Շիրակի գյուղատնտեսության  աջակցության մարզային կենտրոնի Ագրոգիտասփյուռի Արթիկի տարածքային գործակալ:

2011թ-պարգևատրվել է ՊԳԿ /FAO/ մեդալով գյուղատնտեսության բնագավառում ունեցած ավանդի համար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

էլ.փոստ  shasc@rambler.ru, հեռ. (+374)91 34-32-35, (+374)94 34-32-35