Հայերեն * English
< Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և դրա համար բոլոր նախադրյալներն ունենք. ՀՀ վարչապետ
14.12.2017 Կատեգորիա Նորություններ ԲԲՏՄ Գ/Կ-ից

ԲԲՏՄ գիտական կենտրոնը գալիք տարում ևս կառաջարկի որակյալ սածիլներ


2017 թվականը  մոտենում է ավարտին , սակայն ՀՀ ԳՆ ԲԲՏՄ գիտական կենտրոնում շարունակվում են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները, որպեսզի գալիք տարում գյուղացուն և ֆերմերին ապահովի բարձրորակ սածիլներով:  Ապակեպատ ջերմատներում աճեցվում են (ձմեռային շրջապտույտ) տեղական լոլիկի, տաքդեղի, սմբուկի, վարունգի և լոբու մշակաբույսեր: Համատեղ կատարվում է նաև վերոնշյալ մշակաբույսերի տարբեր սորտերի սերմերի ցանք՝ բարձրարժեք թաղարային սածիլների ստացման համար, նախատեսված ծածկած գրունտի մշակության համար: Թաղարային սածիլների վաճառքը կկատարվի գալիք տարվա փետրվարի երկրորդ կեսից սկսած, իսկ բաց դաշտի մշակության համար նախատեսված սածիլների վաճառքը կմեկնարի ավելի ուշ: Ընդունվում  են նաև սածիլների նախնական պատվերներ: Բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել կայքում նշված հեռախոսահամարով: