< Նախորդ հոդվածը
02.12.2016 Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Շիրակի ԳԱՄԿ

ԺՈՒԼԻԵՆ


1 կգ  թարմ սունկը  կտրատել, աղ անել, լցնել խոր կավե ամանի մեջ եւ  եփել մարմանդ կրակի վրա առանց ջրի: Երբ սնկից անջատված հյութի կեսը գոլորշիանա, ավելացնել 2 ճաշի գդալ կարագ, 300գր. թթվասեր, 2 մանր կտրատած սոխ  եւ 2 ճաշի գդալ ալյուր: Լավ խառնել, աղ անել ըստ ճաշակի եւ ժամանակ առ ժամանակ խառնելով եփել եւս 10-15 րոպե: Հետո վրան լցնել քերիչով անցկացրած պանիր եւ մի քանի րոպե դնել տաք ջեռոցի մեջ մինչեւ վարդագույն դառնալը:


To top