< Նախորդ հոդվածը
02.12.2016 Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Շիրակի ԳԱՄԿ

Ձուկը լավաշով


Ձուկը մաքրել, մեջտեղից կես անելով, բաժանել կտորների: Կտրատած սոխը, աղն ու պղպեղը լցնել վրան եւ թողնել 3 ժամ: Լավաշը բաժանել 6 մասի: Կտորների վրա դնել  մի փոքր կարագ  եւ չորացած  թարխուն, ձուկը դնել վրան, ձկան վրա՝  եւ՛ս մի փոքր կարագ եւ թարխուն դնել: Լավաշը ծրարել: Այդպես բոլոր կտորները: Կտորները շարել ջեռոցի մեջ, ծրարի տակն ու վրան նորից մի փոքր կարագ դնել:
Եփել թույլ  կրակի  վրա մոտ 20րոպե, մատուցել տաք-տաք:


To top