< Նախորդ հոդվածը
02.12.2016 Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Շիրակի ԳԱՄԿ

Փախլավա


6 ձվի դեղնուցը 400գր. կարագի հետ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր, 1թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ քացախ, 1ճաշի գդալ շաքարավազ, 5,5բաժակ ալյուր:
Խմորը բաժանել 3 մասի:
6 ձվի սպիտակուցը  3 բաժակ շաքարավազի հետ  հարել, ստացված բեզեյին ավելացնել  2 բաժակ ընկույզ:
Տապակին յուղ քսել եւ վրան դնել խմորի առաջին շերտը, որի վրա քսել միջուկի կեսը, ապա դնել երկրորդ շերտը եւ վրան քսել միջուկի մյուս կեսը, որը ծածկում ենք երրորդ շերտով:
Երրորդ շերտին քսում ենք հարած ձու եւ  դանակով ձեւ տալիս: Եփում ենք ջեռոցում,  ջեռոցից հանելուց հետո դանակով նորից անցնում ենք կտրատած տեղերով եւ այդ արանքներում լցնում  հալեցրած կարագ: Ջեռոցում  եւս  թողնում  ենք  20 րոպե:
Վերջում ջեռոցից հանելուց անմիջապես հետո 1 բաժակ մեղրը լցնում ենք  ողջ շերտի վրա: Մատուցել  սառը  վիճակում:


To top