Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)

Հայկական տորթեր


Հայկական տորթեր

Հայկական տորթեր

 

ՏՈՐԹ «ՄՐԳԻ ԲԼՈՒՐ»

ձու – 4 հատ,
շաքարավազ – 2 բաժակ,
ալյուր – 1 բաժակ,
թթվասեր – 500 գ,
յոգուրտ – 500 գ,
ժելատին – 25 գ,
պահածոյացված դեղձ – 1 տուփ,
պահածոյացված արքայախնձոր – 5 օղակ,
կակաո – 1 ճ.գդ.

Սպիտակուցները դեղնուցներից զատել, հարել: Ավելացնել դեղնուցները, շաքարավազը: Ապա լցնել ալյուրը, կակաոն: Տապակի տակ յուղաթուղթ դնել, լցնել խմորը: Թխել կես ժամ տաք ջեռոցում: Ժելատինը թրջել արքայախնձորի հյութի մեջ: Տաքացնել գոլորշու վրա: Թթվասերը յոգուրտի հետ խառնել: Ավելացնել մի ճաշի գդալ շաքարավազ և հովացած դոնդողը: Կրեմը պատրաստ է: Դեղձերը մանր կտրատել: Խմորը կիսել: Մի կեսը մանրացնել և խառնել դեղձերին: Վերցնել խորը աման, տակը շարել արքայախնձորի օղակները, վրան լցնել մի քիչ կրեմ: Լցնել մի փոքր դեղձով խմոր: Վրան ծածկել կրեմով: Վրան դնել խմորի երկրորդ շերտը, որի վրա նախապես լցված էր արքայախնձորի հյութ: Տորթը դնել սառնարանի մեջ: Զարդարել մրգով և հատապտուղներով:

Նաիրա Սիրաոյանի տորթերը

 

 

Դոշաբներ>>

Մսի վերամշակում>>

Կաթի վերամշակում>>

Թթուներ և մարինադներ>>

Չրերի պատրաստում>>

Կոմպոտներ>>

Ջեմեր և պովիդլոներ>>

Մուրաբաներ>>

Հայկական տորթեր>>


To top