Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Շիրակի ԳԱՄԿ

Դոշաբներ


ԹԹԻ ԴՈՇԱԲ - Թթի դոշաբը եփում են միայն սպիտակ թթից: Տեսակավորելուց հետո թութը լցնում են կաթսայի մեջ և 10 րոպե եռացնում ուժեղ կրակի վրա: Այնուհետև ամբողջ զանգվածը անցկացնում են խիտ մաղի կամ մամլիչ մեքենայի միջով: Մաղի վրա եղած մնացորդը նորից են  մամլում ու հյութը զտում երկտակ թանզիֆով: Ստացված հեղուկը եփում են պղնձե կամ արծնապատ կաթսայի մեջ այնքան, մինչև խտությունը լինի մուրաբայի հյութից  քիչ խիտ: Կես բաժակ սառը ջրի մեջ կաթեցնում են պատրաստի դոշաբից, եթե կաթիլը առանց լուծվելու նստի հատակին,  դոշաբը պատրաստ է: Մյուս տարբերակը` 1 թեյի գդալ դոշաբը լցնում են պնակի մեջ և թողնում մի քանի  րոպեե, հետո գդալի ծայրով այն բաժանում են 2 մասի, եթե կեսերը դանդաղ միանան, ապա դոշաբը պատրաստ է: Պատրաստի դոշաբը լցնում են ապակե անոթները և պինդ փակում կափարիչներով: Այն շատ օգտակար է և ունի բուժիչ հատկություններ:  

 

Դոշաբներ>>

Մսի վերամշակում>>

Կաթի վերամշակում>>

Թթուներ և մարինադներ>>

Չրերի պատրաստում>>

Կոմպոտներ>>

Ջեմեր և պովիդլոներ>>

Մուրաբաներ>>

Հայկական տորթեր>>


To top