< Նախորդ հոդվածը
29.08.2012 Կատեգորիա Խոհանոց (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Լ. Թադևոսյան

Կոլրաբիի բաղադրատոմսեր


Կոլրաբիի բաղադրատոմսերը

Կոլրաբիի բաղադրատոմսերը

Աղցան կոլրաբիով

Բաղադրատոմս / 4 բաժին/

1.      1 հատ միջին չափի կոլրաբի

2.      հատ գազար

3.      1 հատ խնձոր

4.      1 լիմոնի  հյութ

5.      100 գ արախիս

6.      3 ճաշի գդալ  ձիթապտղի ձեթ

7.      100 գ մայոնեզ կամ թթվասեր

 Պատրաստման եղանակը

 Կոլրաբին, գազարը և խնձորը կեղևազրկել և անցկացնել քերիչով: Ավելացնել աղ, պղպեղ և ավելացնել մայոնեզ կամ կիտրոնի հյութի և  ձիթապտղի ձեթի խառնուրդ: Շաղախել արախիսով կամ ընկույզով:

Օմլետ  կոլռաբին կաթով

Բաղադրատոմս

1.      150 գ կաթ

2.      1,2 կգ կոլրաբի

3.      200գ ալյուր

4.      2 հատ ձու

5.      Աղը և շաքարավազը ըստ ճաշակի

6.      60 գ կարագ

7.      150 գ թթվասեր

 Պատրաստման եղանակը

Կտրատում են կոլրաբիի տերևները, ապա  անցկացնում քերիչով, ավելացնում են ալյուր, կաթ, ձվերը, շաքարավազը, աղը: Ամբողջը լավ խառնում են, մինչ դառնա միասեռ զանգված: Ստացված զանգվածը գդալով տեղափոխել կարագով պատված պղնձի մեջ և տապակել երկու կողմից: Եփված ճաշատեսակը մատուցել, վրան լցնելով թթվասեր:

 

Շոգեխաշած  կոլրաբի

Բաղադրատոմս

1.      800 գ կոլրաբի

2.      3.4 բաժակ կաթ կամ ջուր

3.      Աղ

4.      40 գ կարագ

5.      Մաղադանոս

Պատրաստման եղանակը

Մաքրված կոլրաբին կտրատել փոքրիկ կտորներով, ավելացնել կաթ կամ ջուր, կարագ, աղ, ապա խաշել: Մատուցելուց առաջ շաղախել կտրատված մաղադանոսով: Շագեխաշած  կոլռաբին կարելի օգտագործել ինչպես ինքնուրույն ուտեստ, այնպես էլ մսի կամ ձկան հետ:

 Կոլրաբի տոմատի սոուսով

Բաղադրատոմս

1.      600գ կոլրաբի

2.      400 գ կարտոֆիլ

3.      200 գ երշիկ

4.      Սոխ

5.      1 թեյի գդալ չաման

6.      Աղ

7.      2 հատ ձու

8.      30գ կարագ

9.      Տոմատի սոուս

 

Պատրաստման եղանակը

 Կիսապատրաստված կոլրաբին և եփած կարտոֆիլը կտրատել քառակուսիներով, խառնել երշիկի կտորների, քերիչով անցկացված սոխի, չամանի, ձվերի հետ: Դնել ջեռոցի մեջ և մատուցել տոմատի սոուսով: Ուտեստը կարելի է շաղախել կտրատած սոխի, քերիչով անցկացված բողկի և կտրատվաց պետրուշկայի խառնուրդով:

  Կոլրաբի խոզապուխտով

Բաղադրատոմս

1.      750գ կոլրաբի

2.      50 գ կարագ

3.      200 գ խոզապուխտ

4.      2 – 3 հատ ձու

5.      1 բաժակ մածուն

6.      1.2 թեյի գդալ կարմիր պղպեղ

7.      Աղ

 Պատրաստման եղանակը

 Մաքրած կոլրաբին կիսաեփ անել աղաջրի մեջ և կտրատել մանր կտորներով: Թավայի մեջ մարգարին քսել, դնել կտրատած կոլրաբին, իսկ դրանց վրա խոզապուխտի կտորներ և վրան լցնել ձվի և կեֆիրի խառնուրդը, եփել վառարանում: Պատրաստի կերակրի վրա շաղախել կարմիր պղպեղ:

 

Կոլրաբի /ցողունակաղամբ/, կարմարգլուխ, սավոյան բրուսելյան կաղամբներ

հետ դեպի խորհրդատվություն>>

հետ դեպի բուսաբուծություն>>

հետ դեպի ագրովերամշակում>>

հետ դեպի խոհանոց>>

 


To top